News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Google-ը App Maker-ի բիզնես հավելվածների արագ ստեղծման գործիքը դուրս է բերել բետայից: Այժմ դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, փոխանցում է SEOnews-ը:

App Maker-ից օգտվել կարող են G Suite-ի ցանկացած տարբերակի բոլոր օգտագործողները (Business, Enterprise, ինչպես նաեւ G Suite for Education): App Maker-ի հիմնական նպատակը ոչ մասնագետներին G Suite-ում պահվող տվյալների հիման վրա օգտագործողի ինտերֆեյսի շրջանակներում տարբեր վիջեթների ներդրման միջոցով սեփական բիզնես հավելվածների ստեղծման համար հնարավորության ընձեռումն է:

App Maker-ում ստեղծված հավելվածները գործելու են Google-ի ենթակառուցվածքի հիման վրա: Օգտագործողները կարող են ինտեգրել դրանք ընկերությունների այլ ծառայությունների հետ: Նոր հավելվածների կողմից գեներացված տվյալները կարելի է պահել նոր Google Drive Tables ծառայության մեջ: Այն կառավարվող համակարգված տվյալների բազա է Google Drive-ում:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Google-ն անվճար հավելված է ներկայացրել,  որը նախատեսված է ծրագրավորման հիմունքներն ուսումնասիրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ