News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք պետք է նոր տրամաբանությամբ լուծենք հին խնդիրները, այլ՝ ոչ թե հինը «տյունինգ» անենք, ու ասենք, որ խնդիր ենք լուծում։  Այդ մասին այսօր՝ հունիսի 15–ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանառությունից հանել ոստիկանության կողմից օգտագործվող տեսանկարահանող բոլոր սարքերը, մինչդեռ  ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց, նոր շարժական տեսախցիկներ տեղադրել, քանի որ դրանց առկայությունը նպաստում է  անվտանգ երթեւեկության ապահովումը։

Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց. «Ես չեմ հասկանում` Հայաստանում երթևեկության կանոնները ինչ–որ մեկը չեղյա՞լ է հայտարարել»: «Հիմա ասենք՝ ինչ-որ վայրում ծեծկռտուք է եղել մարդկանց միջև: Եկեք մարդկանց վրա տեսախցիկներ դնենք, որ ով որտեղ խախտում անի, արագ, օպերատիվ արձագանքենք: էլ չեմ ասում, որ դեմ ենք ընտանեկան բռնությանը, եկեք տներում տեսախցիկներ տեղադրենք, որ արագ արձագանքենք», – նշեց նա: Փաշինյանի խոսքով՝ ինչ էլ ասեն, կասեն ճանապարհների վիճակը վատ է:

«Հակասությունների մեջ ենք ընկնում, ասում ենք, որ մարդկանց քիչ տուգանեն, հիմա էլ այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ ավելի շատ տուգանենք։ Ինչ վերաբերվում ոստիկանների համազգեստի վրա ամրացված տեսանկարահանող սարքերին , ապա մենք ինչ երաշխիք ունենք, որ ոստիկանության աշխատակիցը նախապես զգուշացնում է, որ քաղաքացին տեսանկարահանվում է։ Պուճուր քայլերով վերադառնում ենք նույն տրամաբանությանը, չի կարելի։ Եկեք դադարեցնենք այդ տրամաբանությունը՝ քաղաքացիներից ում որտեղ բռնենք տուգանենք, ես առաջարկում եմ այս խնդրին փաթեթային լուծում տանք։ Ի վերջո պետք է փոխենք մարդկանց հետեւից ընկնելու տրամաբանությունից դուրս գանք։  Փարոսիկ եք դնում, որ ասեք՝ ժպտացեք ձեզ տուգանում են։ Չի լինելու, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, ու կոչ եմ անում, որ բոլոր գերատեսչություններ ընդունեն ի գիտություն։ Հարցը հետաձգվում է»,– նշեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ