News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների սրման, ինչպես նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անբարեհաճ արտահայտությունների ֆոնին կանադացիները ամերիկյան ապրանքներին «պատերազմ են հայտարարել», փոխանցում է CTV-ն: 

Twitter-ում #BuyCanadian, #BoycottUSProducts եւ #BoycottUSA հեշթեգերի միջոցով խորհուրդներ են տարածվում, թե Կանադայի պատիվը պահելու համար ինչպես օգտագործեն սպառողական ուժը:

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ հարաբերությունները սրվել են պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք սահմանելու Թրամփի որոշումից հետո: Կանադան հայտարարել է պատասխան միջոցառումների մասին, ավելին՝ Քվեբեքում G7 գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսում Թրյուդոն հայտարարել է, որ Վաշինգթոնին թույլ չի տա Կանադային բռնադատել: Թրամփն ի պատասխան Թրյուդոյին անվանել է «անազնիվ եւ թույլ»՝ խոստանալով, որ նրա խոսքերը կանադացիների համար թանկ կարժենան:

Վրդովված կանադացիները որոշել են ի պատասխան բոյկոտել ամերիկյան ապրանքները: Օգտատերերը հրապարակում են խանութներում սայլակների լուսանկարներ՝ «Trump free» գրառմամբ: Շատերը հրաժարվում են ամերիկյան գինուց, վիսկիից եւ նարինջից, արհամարհում են ամերիկյան խոշոր մակնիշները, ինչպիսին են՝ Starbucks-ը, Walmart-ը եւ McDonalds-ը, ինչպես նաեւ հրաժարվում են արձակուրդին ԱՄՆ ուղեւորություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ