News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մամուկա Բախտաձեն կարող է դառնալ Վրաստանի նոր վարչապետ: Նրա թեկնածությունը նախօրեին առաջադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Ի՞նչ է հայտնի 36-ամյա վրացի քաղաքական գործիչ, Ֆինանսների նախարարի պաշտոնակատար եւ «Վրացական երկաթուղիներ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի մասին:

«Աննկատ» նախարարը, ինչպես նրան կոչում է BBC-ն, վրացական մամուլում հայտնի է դարձել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դստեր հետ ենթադրյալ սիրավեպի շնորհիվ: Վրացական ԶԼՄ-ներն այս տարվա ապրիլին գրում էին, որ Բախտադզեն շուտով Իվանիշվիլիի փեսան կդառնա: «ԶԼՄ-ներում եւ քաղաքական շրջանակներում վաղուց արդեն խոսում են Բախտաձեի եւ Իվանիշվիլիի դստեր հարաբերությունների մասին: Տեղեկացվում էր նաեւ, որ Իվանիշվիլին Բախտաձին նախապատրաստում է վարչապետի կամ նախագահի պաշտոնի համար»,- գրում էին տեղական ԶԼՄ-ները:

Վրացական լրատվամիջոցներում նաեւ հաճախ լուրեր էին հայտնվում այն մասին, որ Բախտաձեն Իվանիշվիլիի ավագ որդու մտերիմ ընկերն է: Ինքը՝ Բախտաձեն, հերքել է այս լուրերը: Ըստ նրա՝ ինքը ծանոթ չէ Բիձինա Իվանիշվիլիի որդիների հետ: Ի դեպ, վերջինս 2013 թվականին հասկացրել էր, որ լավ է տրամադրված Բախտաձեի նկատմամբ: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Բախտաձեի թեկնածությունը դիտարկվում է վարչապետի պաշտոնի համար, Իվանիշվիլին ասել էր. «Դուք լավ հուշում ինձ արեցիք: Մամուկա Բախտադզենլավ տղա է: Ի դեպ, ես չեմ դիտարկել նրա թեկնածությունը: Բայց նա հետաքրքիր անձնավորություն է, եւ կարող է տարբերակներից մեկը լինել»:

Այս տարվա ապրիլին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 9 տոկոսն է Բախտաձեին դրական գնահատական տվել, 22 տոկոսը՝ բացասական, իսկ 55 տոկոստն ընդհանրապես չի լսել նրա մասին:

Ընդ որում, Բախտաձեն շատ ակտիվ է սոցիալական ցանցերում: Լրագրողները կարծում են, որ Բախտաձեն օգտվում  է անձնական լուսանկարչի ծառայություններից. դիրքերը նրա լուսանկարներում հեռու են անմիջական լինելուց: Բախտաձեի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերի գովազդը հանդիպում են գրեթե բոլոր վրացի օգտատերերին: Լրագրողներն այս կապակցությամբ արդեն հարցում են ուղղել ֆինանանսների նախարարություն: Բախտաձեն պատասխանել է, որ սոցցանցերում գովազդի համար վճարում է իր սեփական միջոցներից: Նրա էջերով առանձին մարդիկ են զբաղվում:

Ի՞նչ է Բախտաձեն առաջարկում որպես վարչապետ.

.Վերջին հասցնել վրաց ժողովրդի պատմական ընտրությանը, ինչը ենթադրում է Վրաստանի լիարժեք ինտեգրացում եվրաատլանտյան տարածքին,
.Բոլոր ուղղություններով անհրաժեշտ են նորարարական եւ հիմնարար բարեփոխումներ,
.Փոքր կառավարության հայեցակարգ եւ արդյունավետ պետական գերատեսչություններ,
.Կրթություն, ինովացիաներ եւ երիտասարդություն:

«Հատկապես մոտիվացված, կիրթ, ձեռնարկատիրական խանդավառությամբ լի եւ ամենագլխավորը՝ իրենց հնարավորություններին վստահ երիտասարդները կբերեն այն արդյունքը, ինչը կոչվում է Վրաստանի միացում զարգացած տնտեսությամբ երկրների թվին, եւ հենց այդպիսի Վրաստանն է միակ եւ անայլընտրանքային առաջարկը մեր աբխազ եւ օս եղբայրներին, որպեսզի վերդառնան միասնական ընտանիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: Նրա խոսքով՝ «մարդը եղել է, կա եւ կմնա «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր արժեքը»: «Ես վստահ եմ, որ Վրաստանը կդառնա հզոր, միասնական եվրոպական երկիր»,- հավելել է Բախտաձեն:

Ի՞նչ կարծիք ունեն Վրաստանում Բախտաձեի մասին

Կառավարության առաջիկա փոփոխությանը եւ վարչապետի թեկնածուին հոռետեսորեն են վերաբերվում նաեւ ընդդիմության շարքերում: Նրա ներկայացուցիչները պնդում են, որ Բախտաձեն վարչապետի թեկնածու է դարձել բացառապես նրա հանդեպ Բիձինա Իվանիշվիլիի համակրանքի շնորհիվ, ում ընդդիմադիրները հաճախ մեղադրում են երկիրը միանձնյա ոչ պաշտոնապես կառավարելու մեջ: Իշխանությունների քննադատները նշում են, որ Վրաստանում շատերը Բախտաձեին ընդհանրապես չէին ճանաչում, չնայած նախարարական պաշտոն ուներ, ինչի հետ կապված նա ոչ մի քաղաքական կշիռ չունի: Տնտեսագետ Զվիադ Խորգուաշվիլին հայտարարել է, որ Մամուկա Բախտաձեին անձամբ ծանոթ չէ, սակայն կարծում է, որ «ձախ» հայացքների քաղաքական գործիչ է, եւ սա այնպիսի տնտեսությամբ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, օգտակար չի լինի: «Եթե դիտարկենք Մամուկա Բախտաձեի գործունեությունը, ապա նա նշանակվել էր «Վրաստանի երկաթուղիների» գլխավոր տնօրեն, եւ հաջող նախագիծը վերածել է վնասաբերի: 2012 թվականից Վրաստանի երկաթուղիներով փոխադրված բեռների քանակը կրճատվել է, եւ ընկերության ֆինանսական վիճակը վատթարացել: Հետո անսպասելի Բախտաձեին նշանակել են ֆինանսների նախարար»,- «Կոմերսանտի» հետ զրույցում նշել է նա:

Մամուկա Բախտաձեի անունը զուգակցվում է միայն անհաջողությանը՝ այսպես է մեկնաբանել «Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլին: «Մամուկա Բախտաձեն սնանկության է հասցրել «Վրաստանի երկաթուղիները»: Այս մարդու անունը կապված է միայն անհաջողության հետ: Եթե այս երկրի իրական տիրակալ Բիձինա Իվանիշվիլին նրան նշանակի որեւէ անձնական պատճառով, դա սխալ կլինի, վերջին կետը, որից հետո կսկսվի Իվանիշվիլիի իշխանության փլուզումը»,- հայտարարել է Սամադաշվիլին: 

Ըստ «Գրուզիա-օնլայնի», BBC-ի, Civil.ge-ի, «Նովոստի-Գրուզիայի», «Կոմերսանտի» հրապարակումների

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Ամենաշատ