News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Մոսկվայում նրանց առաջին ծանոթությունն էր. հետագա շփումների մասին դեռ վաղ է խոսել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեռ վաղ է խոսել այս մասին. սա ամենաառաջին ծանոթությունն էր: Ուստի դեռ վաղ է խոսել որեւէ շարունակության մասին»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին՝ կարելի է արդյոք սպասել եռակողմ կամ երկկողմ ձեւաչափով հանդիպման:

Ավելի վաղ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ալիեւի հետ: «Ֆուտբոլային հանդիպումից հետո ՌԴ նախագահը փոքր հանդիպում էր նախաձեռնել ԱՊՀ երկրների ղեկավարների ձեւաչափով: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եվ Ռուսաստանի նախագահը մեզ ներկայացրեց միմյանց: Մենք պարզապես բարեւել ենք միմյանց, քննարկում մեր միջեւ չի եղել: Առարկայական զրույց տեղի չի ունեցել»,- նշել էր Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ