News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրատի» համար Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ներքին աուդիտի արդյունքներին:

«Դա հետագայում ձեւավորվել է որպես այս տարվա կանխավճար, իսկ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ», - ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով՝ հանձնարարական է տվել, որ ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015-ից սկսած նախարարության գործունեությունը. «Պետք է տեսնել, թե այդ գումարների փոխատեղումներն ինչպես են լինում: Կձեւավորվի խումբ, որը մոնիթորինգի կենթարկի աուդիտի արդյունքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ