News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում Շահումյանի հրապարակը եւ կից տարածքները պատմականորեն համարվում են ինչպես հին Էրիվանի բիզնես կենտրոնը, այնպես էլ Հայաստանի ժամանակակից մայրաքաղաք Երեւանի: Ինչ-որ ժամանակ այստեղ է եղել իր ժամանակին հայտնի 1910 թվականի Թիֆլիսի առեւտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղը (ճարտարապետ՝ Միքայել Օհանջանյան, թիֆլիսահայ), ինչպես նաեւ 1926 թվականի Գյուղատնտեսական բանկը  (ճարտարապետ՝ Նիկոլայ Բունիաթյան, գաղափարի հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան): Շահումյանի հրապարակում են գործել նաեւ «Ղանթար» շուկան եւ «Սեւան» հյուրանոցը:

Ինչպես հայտնի է, շուկան եւ հյուրանոցը մինչեւ մեր օրերը չեն պահպանվել, սակայն վերջերս այստեղ բացված «Կամար» բիզնես կենտրոնի շինարարության ժամանակ 2 ֆինանսական կառույցների ճակատամասերը վերակառուցվել եւ վերականգնվել են նախնական տեսքով: Սակայն, կարելի է ասել, վերականգնվել է ոչ միայն այս շենքերի պատմական տեսքը, այլեւ դրանց օգտագործումը նախնական նշանակությամբ՝ դրանցում տարբեր ժամանակներ գործել են ֆինանսական կառույցներ:

2018-ի հունվարից արդեն  «Կամար» բիզնես կենտրոն է տեղափոխվել երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակը: Այստեղ է բացվել նաեւ բանկի «Կամար» մասնաճյուղը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Ամերիաբանկի» զարգազման հարցերով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկի աշխատակիցների համար «Կամար» մասնաճյուղը երկրի բանկային պատմության մարմնավորումն է: «Մենք անգամ չենք փոխել նախկին բանկերի հաճախորդների սպասարկման սրահների տեղադրությունը: Անպես որ, այս շենքը պահպանում է պատմական բանկային ոգին, սակայն մեզ համար այն ոչ միայն պատմական շենք է, այլեւ տուն, որին մենք պետք է անչափ խնամքով վերաբերվենք»,- նշեց Ջրբաշյանը: Նա նշեց, որ շինարարական աշխատանքների ժամանակ հաճախորդների սպասարկման սրահի տեղում նախկին բանկերի հաշիվներ են հայտնաբերվել, պարտամուրհակներ եւ սերտիֆիկատներ:

Նրա խոսքով՝ բանկի գլխամասային գրասենյակի եւ «Կամար» մասնաճյուղի արտաքին ձեւավորման ժամանակ հաշվի է առնվել յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը:

Մասնաճյուղը զբաղեցնում է նախկին բանկերի տարածքը, իսկ գլխամասային գրասենյակը տեղակայված է բիզնես կենտրոնի 2-ից 4-րդ հարկերում:

Սպասարկման սրահը կառուցված է ժամանակակից ստանդարտների համաձայն եւ հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Այստեղ տեղադրված է 4K որակի տեսապատ: Պատմական շենքի տուֆը էֆեկտիվ կերպով համադրվում է ժամանակակից դիզայներական լուծումներին: Մասնաճյուղին կից գործում է Express Banking համակարգը, որն աշխատում է 24/7 ռեժիմում:

Գլխամասային գրասենյակի հարկաբաժնում ինտերիերի դիզայնը կատարված է «Ամերիա քաղաք» թեմայով: Այն խորհրդանշում է  քաղաքի զարգացումը, դիտողին տանելով մերթ ոչ հեռավոր անցյալ, մերթ ոչ հեռավոր ապագա: Այստեղ ներկայացված է հին Երեւանը, ինչպես նաեւ ինդուստրիալ դարաշրջանի խորհրդանիշ ամերիկյան գործարար կենտրոնը (downtown), արդիականության կարեւագույն էկոլոգիական խորհրդանիշ կանաչ քաղաքը եւ ինովացիոն բարձրտեխնոլոգիական ապագա աշխարհը:

Նիստերի դահլիճներն անվանակոչվել են  հայ հայտնի գործիչների անուններով՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Մարտիրոս Սարյանի, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաեւ Հայաստանի հին քաղաքների եւ մարզերի՝ Մուշ, Անի, Կարին, Ղարս, Վան, Կիլիկիա եւ այլն: Օգտագործվել են նաեւ թեմատիկ անվանումներ, որոնք համապատասխանում են նախագծային լուծումներին՝ Մատրիցա, Ավատար, Թայմս սքվեր, Ալֆա, Space X, Ուոլ սթիթ: Եվ ամենագլխավորը՝ բոլոր հարկերում կան հանգստի գոտիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ