News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բարենպաստ մթնոլորտի ստեղծումը միայն նպաստում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացման հանգեցնել, Զախարովան հորդորել է չշփոթել հանդիպման ձեւաչափերը:

«Ձեւաչափերը պետք չէ խառնել. կա պետության ղեկավարների միջեւ շփման ձեւաչ, որը եւ երկկողմանի զրույց է ենթադրում, եւ՝  բազմակողմ շփումներ: Իհարկե, բարենպաստ մթնոլորտի ստեղծումը միայն նպաստում է բանակցային գործընթացին, եւ ոչ միայն նպաստում է, այլեւ լուծման կարեւորագույն գրավականն է, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության: Սակայն եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ պետք չէ շփոթել ձեւաչափերը»,- նշել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ալիեւի հետ: «Ֆուտբոլային հանդիպումից հետո ՌԴ նախագահը փոքր հանդիպում էր նախաձեռնել ԱՊՀ երկրների ղեկավարների ձեւաչափով: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եվ Ռուսաստանի նախագահը մեզ ներկայացրեց միմյանց: Մենք պարզապես բարեւել ենք միմյանց, քննարկում մեր միջեւ չի եղել: Առարկայական զրույց տեղի չի ունեցել»,- նշել էր Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ