News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է ԱԶԲ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Սուրեն Պապիկյանը կարեւորել է ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ անվտանգության, քաղաքաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում ընթացիկ ծրագրերի կենսական նշանակությունն ու դրանց շարունակականությունը Հայաստանի համար՝ հավելելով, որ բանկի հետ համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման՝ դեռեւս չբացահայտված մեծ ներուժ ունի:

Բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսն իր հերթին շնորհավորել եւ հաջողություն է մաղթել Սուրեն Պապիկյանին ու հանգամանորեն ներկայացրել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի նպատակը, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև դրանք արդյունավետորեն ավարտին հասցնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, հավատարիմ մնալով համագործակցության ավանդույթին, ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը նպաստող նոր ծրագրերի և գաղափարների մշակման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ