Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ իսրայելա-սիրիական սահմանի հատվածում անվտանգության ապահովման համատեղ ջանքերի համատեքստում:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել Սիրիայի ուղղությամբ իրականացվող համակարգումը, այդ թվում նաեւ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերում: Պուտինը եւ Նեթանյահուն նաև պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների վերաբերյալ: