News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «տեղն է դրել» ադրբեջանական «Թրենդ» գործակալության լրագրողին: Գործակալության լրագրողը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինի մասնակցությամբ ճեպազրույցի սղգրության մեջ, մասնավորապես՝ Ղարաբաղի վերաբերյալ հարցի պատասխանում, իբր արտահայտություններ են փոխարինվել, ինչը «խեղաթյուրել է իմաստը»:

Ի պատասխան Զախարովան հիշեցրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս խեղաթյուրել են ռուս պաշտոնյաների հայտարարությունների իմաստը: «Միայն այս հարցում եք դուք այդքան մանրախնդիր մոտեցում ցուցաբերում,- հեգնանքով նշել է Զախարովան, - Դուք գիտեք, թե քանի անգամ եմ ես աձամբ ականատես եղել՝ ինչպես են խեղաթյուրվում մասնավորապես իմ եւ իմ գործընկերների խոսքերը, եւ հենց ձեզ մոտ, եւ դուք այդ մասին շատ լավ տեղյալ եք: Այդ դեպքերում նման մանրախնդիր մոտեցում չեմ հիշում...Երբե՛ք»:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ճեպազրույցներն անցկացվում են փաստացի պատասխաններ ստանալու համար: «Սակայն, ցավոք, ես բազմիցս եմ հանդիպել մի իրավիճակի, երբ հարցերը հնչում են քաղաքական հայտարարությունների նման: Արվում է դա շատ բարդ իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար, իսկ գուցե՝ որոշ այլ նպատակներով: Ես ճիշտ չեմ համարում, որ կարելի է հարցեր տալ, որոնք ըստ էության սադրող հնչեղություն ունեն: Հատկապես այն իրավիճակներում, երբ տուժում են երկու երկրների ժողովուրդները, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ լրագրողն իրեն երկու շաբաթվա ընթացքում ոչ մի անգամ չի զանգահարել եւ սպասել է երկու շաբաթ՝ այդ հարցը հրապարակայնորեն բարձրացնել համար. «Եթե դա ձեզ համար այդքան կարեւոր էր, ինչու՞ եք սպասել երկու շաբաթ: Ուրեմն ինչ-որ սադրելու ցանկություն կա: Ինչի՞ համար է դա արվում»:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն անում է «ամեն հնարավոր բան՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար». «Որովհետեւ, առաջին հերթին, մենք ուզում ենք, որպեսզի երկու ժողովուրդները վերջապես կարգավորեն այդ արյունալի խնդիրը: Երկրորդ՝ մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը զարգացնեն իրենց հարաբերությունները: Մեր եւ ձեր խնդիրը եւ աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի մոտեսնել կարգավորման պահը, այլ ոչ թե՝ հետաձգել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ