News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-17-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կկայանա (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երեւան 2018»-ը: (Չ)կոնֆերանսի նպատակը գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումն է:

Արդեն 10 տարի է՝ ԲարՔեմփ Երեւանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան բազմաթիվ միջազգային հյուրեր՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խաննիկովը՝ թռչող ավտոմեքենաների եւ սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency-ի մասին, կներկայանա նաեւ Yandex-ի թիմը, իսկ Cloudflare-ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։

Այս տարի եւս «ԲարՔեմփ Երեւան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաեւ աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:

ԲարՔեմփ Երեւանի գլխավոր գործընկերը Ucom ընկերությունն է, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես կներկայանա ժամանակակից ցանցերի առավելությունների մասին պատմող կարճ պրեզենտացիայով:

Հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները։

(Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երեւան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփն անցկացվում է 2009 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ