News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդարանի 9 պատգամավորից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրին համաձայնության քվե տալուց առաջ գնահատելու Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների ներկա փուլն ու բարեփոխումներին ուղղված ջանքերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի գլխավորությած պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակն ու հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները 2018 թվականի մայիսի 16-ին ողջունել են Հայաստանի քաղաքացիներին՝ տեղի ունեցած իշխանափոխության խաղաղ բնույթի կապակցությամբ եւ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվել «Եվրոպական միության և Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: Եվրախորհրդարանի ամփոփիչ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի հուլիսին Ստրասբուրգում:

«Այս պահը հատկանշական է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից: Հայաստանի քաղաքացիները բարձր ակնկալիքներ ունեն: Նրանք ցանկանում են ականատես լինել առանցքային բարեփոխումների իրականացման: ԵԽ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ քաղաքացիների ձգտմանը, այդ պատճառով մենք պատրաստվում ենք հանդիպել Հայաստանի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության հետ՝ նախքան ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը»,- այցի նախաշեմին ասել է ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հավելենք, որ նույն օրը ԵԽ պատվիրակության ղեկավարն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կհանդիպեն լրագրողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ