News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է՝ իրեն չի վշտացնում այն հանգամանքը, որ դատարանը բավարարում է «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխելու միջնորդություններն ու մեկը մյուսի հետեւից ազատ արձակում նրանց։ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանապետը հույս հայտնեց, որ դատաքննությամբ կպարզվի իրականությունը, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելիս Վալերի Օսիպյանին գնդում պահել էին պատանդի կարգավիճակում։

«Երկու տարի անցել է, կան խմբի մասնակիցներ, որոնց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կարելի է  բավարարել։ Մնացածը թող քննությամբ պարզվի, դրա համար դատաքննություն է ընթանում, եւ դատական համակարգը թող արդարադատություն իրականացնի»,- ասաց Օսիպյանը։

Ինչ վերաբերում է հանրության մի հատվածի քննադատություններին, թե արդար չէ, որ ազատ են արձակվում «Սասնա ծռերի» անդամները, որոնց գործողությունների ժամանակ ոստիկաններ են զոհվել, Օսիպյանն ասաց. «Ամեն դեպքում, որքան ես տեղեկացված եմ, զոհված ոստիկանների հետ կապ ունեցողները դեռ ազատ չեն արձակվել»։

Նշենք, որ հեղափոխությունից հետո միայն դատարանը սկսեց բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխելու միջնորդությունները. նրանցից 10-ն արդեն ազատության մեջ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ