News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իմ ձերբակալությունը պատվեր է եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (ֆոտոռեպորտաժ):

Նա նշեց, որ այս ընթացքում ինքը դատարանում քաղբանտարկյալ տերմինը չի օգտագործել՝ քաղաքական որոշ գործիչների շահարկումներից խուսափելու համար, եւ հավելեց, որ ինքը ձերբակալվել է, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն վտանգ էր զգում:

«Մենք հատում էինք 5 տոկոսի շեմը, եւ մեծ միտինգ էր լինելու, եւ անցնելու էինք շեմը: Այդ ժամանակ իրենք պառլամենտում մեծամասնություն չէին ունենա, դրա համար ինձ ձերբակալեցին: Ես ասացի՝ ինչո՞ւ ինձ, չէ՞ որ ես ցուցակում չկամ, լիդեր չեմ: Ինձ պարզ պատասխանեցին, որ Դուք եք կազմակերպում, շտաբը Դուք եք ղեկավարում, Դուք եք մեզ պետք: Ինձ սա ասել է անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալը, ով զբաղվել է օպերացիայիով»,- վստահեցրեց Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով՝ իրեն ոչ թե քաղբանտարկյալ է համարում, այլ կարծում է, որ իրեն առեւանգել են:  Հարցին՝ արդյո՞ք մտադիր է մեկնել Արցախ, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ այս պահին նման մտադրություն չունի:

«Նրանք, ովքեր մամուլում ասում են, որ ՀՀ քաղաքական դաշտից են, շատերը թոշակի պետք է գնան, սրա-նրա անունը տալով թող դաշտ չմտնեն: Հիմա երիտասարդներ են, թող աշխատեն: Իմ Արցախը գնալը որոշելու են ՀՀ իշխանությունները: Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ես պիտի լինեմ էնտեղ, ես կլինեմ էնտեղ, բայց Բաբայանն այս պահին ոչ մի տեղ մտադիր չի գնալ, դեստաբիլիզացիա անել: Նրանք, ովքեր հայտարարում են, թող մի պահ մտածեն, եթե էդ պատասխանատվությունը ամեն մեկը կարող է վերցնել իր վրա, ուրեմն ապուշ են: Ղարաբաղը շատ վտանգավոր գոտի է, չի կարելի այնտեղ խաղալ»,- հայտարարեց Սամվել Բաբայանը՝ նշելով, որ պետք է մինչեւ 2020 թվականը հանգիստ թողնել Արցախին:

Նա չհերքեց, որ հեղափոխության օրերին իշխանությունից իրեն դիմել են, որպեսզի հայտարարություն տարածի եւ ժողովրդին հորդորի գնալ տուն, բայց մեժել է: Խոսելով հեղափոխության մասին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ հեղափոխությունը բոլորի համար էր.« Ձեզ համար է, ստրկությունից ազատվեցինք բոլորս՝ ինձանից սկսած: Հերիք է»:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանն այսօր փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ գործով մյուս ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Դատարանը, միաժամանակ, որոշեց ամբաստանյալների բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ