News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում N զորամասում բացահայտվել են չարաշահումների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահը, կոչումով մայոր՝ կաշառքի դիմաց օժանդակել է ժամկետային զինծառայողներին՝ խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունները:

Մասնավորապես՝ մայորը 2017-2018թթ. ընթացքում գումարի դիմաց զինծառայողի հարազատի մահվան կամ հարսանիքի մասին վկայող մտացածին պատճառաբանություններով հեռախոսագրեր է հասցեագրել զորամասին, որոնք էլ հիմք են հանդիսացել զինծառայողներին կարճատև արձակուրդ տրամադրելուն՝ նրանց զինվորական ծառայության պարտականությունները խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ