News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը դեմ է շարժական տեսախցիկների (արագաչափերի) վերացմանը

ԱԺ խոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է այսօր կառավարության նիստում շարժական տեսախցիկները և արագաչափերը հանելուն ուղղված պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը։ ԱԺ փոխնախագահը գրել է.

«Կառավարության այսօրվա նիստում, չնայած երկար քննարկումներին և վարչապետի դիտարկումներին ՀՀ կառավարությունը դեմ քվեարկեց շարժական տեսախցիկները և արագաչափերը հանելուն ուղղված մեր նախաձեռնությանը։ Կառավարության դիրքորոշումը բացասական էր։

Կարծում եմ` հաշվի առնելով այդ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունները և կարծիքները` ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ կառավարության անդամները դրական եզրակացություն տային նախագծին` հեղինակների հետ աշխատելու պայմանով և փոխադարձ ընդունելի նախագիծ ունենալու համար։ Հիշեցնում եմ այս տարվա փետրվարին, չնայած, կողմ եմ քվեարկել շարժական տեսախցիկների ներդրման նախագծին, հաշվի առնելով այն հիմնավորումները որոնք դրված էին նախագծի հիմքում, այդուհանդերձ, մեկ ամիս անց, շարժական տեսախցիկների և արագաչափերի կիրառության հետևանքով առաջացած խնդիրները տեսնելով, դեռևս նախորդ կառավարության գործունեության ժամանակ պետաիրավական հարցերի մեր հանձնաժողովի գործընկերների հետ խնդիր դրեցինք ուսումնասիրել այդ պրոբլեմները և ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որի էությունն էլ այդ տեսախցիկների և արագաչափերի կիրառության բացառումն էր ՃՈ-ի կողմից։

 Մեր կողմից ներկայացված նախագիծը չի կարող վերաբերել և չի վերաբերում ճանապարհապարեկային ծառայության տեսուչների համազգեստներին դեռևս 2016 թվականից փակցված թվով 693 տեսախցիկների։ Դրանց նպատակը, ինչպես նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ի պատասխան իմ հարցման, ծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է (հակակոռուպցիոն նպատակ) և ոչ թե ամրագոտու կամ այլ ճանապարհային երթևեկության խախտում արձանագրելը։ Խոսքը վերաբերում էր առանց տարբերանշանի շրջող և արագություն ֆիքսող մեքենաների կողմից օգտագործվող շարժական տեսախցիկներին, ինչպես նաև տարբերանշանով շրջող ՃՈ մեքենաների կողմից առանց նախազգուշացման կիրառվող շարժական տեսախցիկների։

Ավելի ուշ կանդրադառնամ Կառավարության կողմից ներկայացված բացասական կարծիքի հակափաստարկներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ