News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է պնդել, որ չի պատրաստվում հրաժարական տալ: NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, թե դրա կարիքը չկա:

Գլխավոր դատախազից հետաքրքրվել ենք նաեւ հեղափոխությունից հետո դատարանների գործելաոճի կտրուկ փոփոխության մասին: Հարցին՝ «Սասնա ծռեր»-ի, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ անգամ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի վրա հարձակված անձանց ազատ արձակելու որոշումներն արդյո՞ք չեն վկայում այն մասին, որ մինչ հեղափոխությունը դատարանները գործում էին Բաղրամյան 26-ի ճնշման ներքո, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ոչ, դրա պատճառաբանությունը շատ պարզ հնչեցվել է, հիմնավորումները բերվել են դատական նիստերի մեղադրողների կողմից եւ պարզ իրավական բացատրություն տրվել է»:

Նշենք, որ մինչ հեղափոխությունը նշված անձանց խափանման միջոցը փոխելու որեւէ միջնորդություն չի բավարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ