News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի բացառում 2018 թվականի ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թրամփը Fox News-ի եթերում հայտնել էր, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ամռանը:

«Չենք բացառում»,- ասել է Պեսկովը:

Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը պատրաստ կլինի դրան: ՌԴ նախագահի խոսքով՝ հանդիպման կոնկրետ վայրը չի քննարկվել, սակայն շատ երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, պատրաստ են աջակցել գագաթնաժողովի անցկացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ