News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին: Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքաշինական գերատեսչությունը շուրջ հինգ տարի ղեկավարած Նարեկ Սարգսյանին՝ կատարած աշխատանքի, քաղաքաշինության ոլորտում իր ներդրման համար՝ կարևորելով քաղաքաշինության Կոմիտեի դերի և նշանակության վերագնահատումը:

«Քաղաքաշինության կոմիտեն, իմ կարծիքով, պիտի ունենա մի փոքր ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլևս տեղի չունենա և ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ»,- նշել է նա:

Ավետիք Էլոյանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ վստահության, իսկ Կոմիտեի արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանին՝ մասնագիտական խորհրդատվության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

Ավինյանի գնահատմամբ՝ Ավետիք Էլոյանի նշանակումն այն եզակիներից էր, որը միայն դրական է ընդունվել հասարակության կողմից: Նարեկ Սարգսյանը նույնպես կարեւորել է սերնդափոխության միջոցով նոր մտածելակերպի անհրաժեշտությունը: Նա շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ վստահեցնելով, որ ե՛ւ ինքը, արդեն որպես ազատ, պրոֆեսիոնալ ճարտարապետ, ե՛ւ ճարտարապետական ամբողջ հանրությունը՝ ձեւավորվող Ճարտարապետների պալատը, ճարտարապետական և շինարարական զույգ ԲՈւՀ-երը կհամագործակցեն եւ կաջակցեն Կոմիտեի նոր ղեկավարին՝ արձանագրելով լուրջ արդյունքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ