News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացնում է Հայաստանից բոլոր տեսակի կենդանիների մատակարարման ժամանակավոր արգելքի ներդրման մասին հաղորդագրությունում թույլ տրված անճշտության մասին:

«Ռոսսելխոզնադզորի» նոր հաղորդագրությունում նշվում է, որ արգելքը վերաբերվում է միայն պրիմատների կարգի կենդանիներին:

«Նախորդ հաղորդագրությունը պետք է համարվի անվավեր: Այս սահմանափակումները սահմանվել են «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Հայաստանից այդ կենդանիների ներմուծման փաստաթղթային եւ ֆիզիկական վերահսկողության ընթացքում բազմաթիվ խախտումների հայտնաբերման պատճառով», - նշել են «Ռոսսելխոզնադզորում»:

Այսօր «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել էր, որ հունիսի 14-ից արգելել է Հայաստանից սողունների, թռչունների, ամֆիբիաների եւ խեցգետինների ներկրումը:

«Ռոսսելխոսնադզոր»-ը արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ներկրվող բոլոր տեսակի կենդանիների համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ