News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Այբ» կրթական հիմնադրամը «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել: Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից` հակադարձելով նախարարի այն հայտարարությանը, որ անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրատի» համար Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել:

«Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ: Հայտնում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել։ Ուստի, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մեկանբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։ «Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն»,-ասվում է հայատարարությունում։

Նշենք, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ աուդիտի արդյունքներով անցյալ տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրատի» համար Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել:

Տպել
Ամենաշատ