News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին հանցագործ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Թրամփի, Կոմին «հանցագործություն է կատարել»: Միեւնույն ժամանակ, նա չի  պատասխանել այն հարցին, թե արդյոք ՀԴԲ-ի նախկին ղեկավարը պետք է բանտում հայտնվի: ԱՄՆ նախագահը նաեւ քննադատության է ենթարկել ԱՄՆ արդարադատության նախարարության զեկույցը` այն «սխալ եւ բացարձակապես կողմնակալ» անվանելով:

ԱՄՆ արդարադատության նախարարության զեկույցում Կոմիին քնադատվել է նրա համար, որ նա նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործով նախընտրական քարոզչության ընթացքում հետաքննություն էր վարում: Կոմիիի գործողություններում սակայն քաղաքական կողմնակալություն չի հայտնաբերվել:

Բացի այդ Կոմին, ինչպես եւ Քլինթոնը, որի նկատմամբ նա հետաքննությունն էր վարում, ծառայողական գործերի համար մասնավոր էլեկտրոնային փոստ է օգտագործել, նշվում է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ