News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների գրեթե կեսը (հարցվածների 49 տոկոսը) Բելառուսին համարում է իրենց ամենամոտ դաշնակիցը: Այս մասին են վկայում «Լեւադա կենտրոն»-ի հարցումները:

Հետազոտության համաձայն, Չինաստանը (հարցվածների 40 տոկոսը), Ղազախստանը (32 տոկոս), Սիրիան (21 տոկոդս) եւ Հնդկաստանը (19 տոկոս) նույնպես հայտնվել են առավել բարեկամական երկրների «հնգյակում»:

Հարցման մասնակիցների 11 տոկոսը Հայաստանին, Կուբային  Ուզբեկստանին անվանել են առավել բարեկամական երկրներ:

Ինչ վերաբերում է Մոսկվային համար ոչ բարեկամական երկրների «հնգյակին», ապա ուսումնասիրության արդյունքների համաձայն, ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն (հարցվածների 78 տոկոսը): Երկրորդ տեղում Ուկրաինան է (49 տոկոս): Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան (38 տոկոս), Լատվիան (26 տոկոս) եւ Լեհաստանը (24 տոկոս):

Ոչ բարեկամական երկրների հաջորդ «հնգյակում», ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, ներառվել են Լիտվան  (23 տոկոս), Գերմանիան (17 տոկոս), Էստոնիան (15 տոկոս), Վրաստանը եւ Ֆրանսիան (8 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ