News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր՝ հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբը հանդես եկավ բացօթյա ջազային համերգով: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունները:

Համերգին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու  Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Վերջինը NEWS.am-ի հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումները՝ նշելով, որ դրանք կարեւոր են երկու երկրների համար էլ:

«Սալամանկա»-ից բացի՝ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Զինված ուժերի երգի-պարի համույթը: Հավելենք, որ միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ. բրիտանական «Սալամանկա» նվագախումբը մեր երկրում համերգներով հանդես է եկել նաեւ 2015թ. սեպտեմբերին եւ 2017թ. հունիսին:

Լուսանկարները` Արսեն Սարգսյան\NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել