News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ն կմնա Իրանում եւ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Կառլոս Գոսնը (Carlos Ghosn), հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով, ընկերությունը չի հրաժարվի իրանական շուկայից, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի զգալի կրճատում կատարել: «Երբ շուկան կրկին բացվի, այն փաստը, որ մենք մնացել ենք, անպայման մեզ առավելություն կտա», - ասել է  նա:

Անցյալ տարի Renault-ն, որը Իրանում 3,76 մլն դոլարի 160,000 մեքենա է վաճառել, կփորձի մնալ երկրում: «Մենք Իրանում ապագա ունենք , - պնդում է Գոսնը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին: Միեւնույն ժամանակ, պատժամիջոցները տարածվելու են Իրանում գործող օտարերկրյա ընկերությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ