News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարարությունը 12 անձի համար նախատեսված մեկ ճաշի համար վճարել է մեկ միլիոն դրամից ավելի: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 2017 թվականի պետական գնումների մոնիթորինգի արդյունքները:

Նրա խոսքով, մեկ մարդու հաշվարկով դա կազմում է 87 հազար դրամ եւ դժվար թե դա կարելի է միջոցների արդյունավետ ծախս անվանել:

Արտակ Մանուկյանը նշեց, որ հատուկ այդ փաստաթղթի սքրինշոթն է արել: Նրա խոսքով, երբ ՀԿ-ն հայտարարեց այս խնդրի մասին, հաշվարկային փաստաթղթերի վրա դադարեցին նշել անձանց թիվը: Նա նշեց, որ իր կարծիքով, այս հարցը օրենսդրական կարգավորման կարիք ունի: ՀԿ-ի դեպքում, օրինակ սահմանափակումներ կան այն գումարների համար, որոնք կարելի է ծախսել սուրճի կամ ճաշի համար: Նման սահմանափակումներ կարելի է սահմանել նաեւ պետական մարմինների համար:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ