News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը արտադրական ծրագրեր է մշակում iPhone-ի նոր մոդելների համար՝ կենտրոնանալով ավելի էժան  LCD էկրանների վրա, ինչը վկայում է սմարթֆոնների գների նկատմամբ սպառողների զգայունության մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունը ենթադրում է, որ ավելի էժան LCD էկրաններով iPhone-ի մոդելները մեծամասնություն կկազմեն սմարթֆոնների շարքի վաճառքում, որոնք կթողարկվեն այս տարվա աշնանը, ինչպես նաեւ մտադիր է այդպիսի էկրաններ օգտագործել հաջորդ տարի:

Այսպիսով, OLED էկրանների անցումը ամենայն հավանականությամբ, ավելի դանդաղ կլինի: Մայիսի վերջին հարավկորեական Electronic Times հրատարակությունը ոլորտի աղբյուրներին վկայակոչելով հաղորդում էր, որ Apple-ը որոշել է անցնել OLED-ի օգտագործմանը բոլոր մոդելներում, որոնք 2019-ին շուկա դուրս կգան:

WSJ-ի կողմից հարցված վերլուծաբանները նշում են, որ iPhone Х-ի պահանջարկն ավելի թույլ էր, քան ի սկզբանե կանխատեսում էին: Դրա պատճառը, նրանց խոսքով, նոր սմարթֆոնի գինն էր, որը սկսվում է 999 դոլարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Պնդումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ ճիշտ չէ. աշխատողների աճ ունենք. Փաշինյան
2024-ի փետրվարին 2023-ի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք...
Ամենաշատ