News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացիները իրեն լսեին այնպես, ինչպես հյուսիսկորեացիները լսում են ԿԺԴ առաջնորդ Կիմ Չեն Ընին:

«Նա է երկրում գլխավորը: Ես նկատի ունեմ, որ նա իսկապես ուժեղ առաջնորդ է: Թույլ մի տվեք ոչ ոքին այլ կերպ մտածել», - Fox and Friends-ի հետ հարցազրույցում ասել է Թրամփը: «Երբ նա ելույթ է ունենում, մարդիկ նստում եւ ուշադիր լսում են: Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդն էլ իրեն նույն կերպ պահի»:

USA.one-ը հաղորդում է, որ նախագահի մեկնաբանությունը բուռն արձագանք է ունեցել: Ավելի ուշ Սպիտակ տանը մամուլի ասուսլիսի ժամանակ, լրագրողները ճշտել են՝ արդյոք նա իսկապես կցանկանար, որ ամերիկացիները լուռ նստած լսեին իրեն: Նախագահն ասել է, որ հայտարարությունը կատակով է արվել եւ հավելել. «Ես կատակում եմ: Չեք հասկանու՞մ սարկազմը: Դուք ի՞նչ է, CNN-ի հե՞տ եք»:

Հարցազրույցում Թրամփը նաեւ հավելել է, որ հյուսիսիկորեացիների առաջնորդի հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը հօգուտ ամերիկյան ժողովրդի է:

ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցին Թրափն ասել է, որ շատ ղեկավարներ սխալ են վարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ