News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է առեւտրային քաղաքականություն, նաեւ իրավիճակը ԿԺԴՀ-ի, Իրանի ու ՍԻրիայի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Առաջնորդները քննարկել են Սինգապուրում նախագահ Թրամփի գագաթնաժողովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Նախագահ Թրամփը հաստատել է ԱՄՆ նպատակը՝ Հյուսիսային Կորեայի ամբողջական ու անդառնալի ապամիջուկայնացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջնորդները նաեւ կոչ են արել ապահովել Սիրիայում քաղաքական կարգավորումը ՝ ՄԱԿ Ժնեւյան գործընթացի շրջանակում։

Բացի դրանից, Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Իրանի հետ համընդգրկուն գործարքի մասին բանակցություններին իր հանձնառությանը, որն ընդգրկելու է միջուկային ու բալիստիկ հրթիռների մասին իրանական ծրագրերը ու տարածաշրջանում ոչ բարեկամական գործողությունները, ասվում է հաղորդագրության մեջ։

«Նախագահ Թրամփը նաեւ ԵՄ-ին կոչ է արել բանակցություններ սկսել առեւտրի ոլորտում խոչընդոտների կրճատման հարցով»,- հաղորդում է Սպիտակ տունը։

Մինչ այդ լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը հայտնել էր , որ հեռախոսազրույց է ունենալու Էմանուել Մակրոնի հետ ։

«Ես նրան մտադիր եմ ասել, որ նրանք պետք է ավելի լավ վերաբերվեն ԱՄՆ-ին առեւտրի ոլորտում»,- ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ