News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է խորհրդարանում պահպանողական խորհրդարանականի կողմից վուայերիզմի մասին օրինագծի արգելափակումով, ասվում է վարչապետի հայտարարության մեջ Twitter-ում։

Ավելի վաղ բրիտանացի պահպանողական խորհրդարանական Կրիստոֆեր Չոպը արգելափակել էր օրինագծի քննարկումը՝, որը նախատեսում էր երկու տարվա ազատազրկման պատիժ սահմանել նրանց համար, ովքեր լուսանկարում են կանանց նրանց կիսաշջազգեստների տակ՝ առանց վերջինների թույլտվության (upskirting)։

«Վուայերիզմը ներխուժում է անձնական կյանք, ինչի հետեւանքով զոհերը իրենց ստորացած ու ճնշված են զգում։ Ես հիասթափված եմ, որ այսօր օրինագիծը չի ընդունվել Համայնքների պալատում, ու ուզում եմ, որպեսզի այդ միջոցառումները մոտ ժամանակներս անցնեն խորհրդարանով՝ պետական աջակցությամբ» ,- գրել է Մեյը։

Օրինագիծը, որը ստացել է «Վուայերիզմի մասին օրենք» անվանումը, խորհրդարան է ներկայացրել լիբերալ դեմոկրատ Վերա Հոբհաուզը մարտին։

Երկրորդ ըթներցմամբ լսումների ժամանակ ներկայացուցիչների պալատում Չոպն է խոսքի իրավունք վերցրել ու բոլորի համար անսպասելիորեն բողոքել օրինագծի բովանդակության դեմ։

Ըստ ընթացակարգի՝ նման դեպքերում փաստաթուղթը հանվում է քննարկումից, իսկ լսումների օրը հետաձգվում է։ Հիմա փաստաթուղթը, որը պետք է ընդունվեր ուրբաթ, քնարկվելու է հուլիսի 6-ից ոչ շուտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ