News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մեկնաբանել է Կանադայում «Մեծ յոթյակի» գագաթաժողովի լուսանկարը,  որը հայտնի է դարձել մասնակից անդամների առաջնորդների դեմքերի արտահայտության շնորհիվ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լուսանկարում, որը վիրուսային է դարձել սոցցանցերում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խիստ հայացքով նայում է Թրամփին, որը նստած է սեղանի մոտ՝ ձեռքերը կրծքին խաչած։ Մերկելի կողքին հավաքվել են եվրոպացի առաջնորդները, ԱՄՆ նախագահի կողքին էլ նրա խորհրդական Ջոն Բոլթոնն է։ Նրանց մեջտեղում կանգնած է Ճապոնիայի վարչապետ ՍԻնձո Աբեն։ Ընդ որում լուսանկարի վրա պատկերված գործիչներից միայն ԱՄՆ նախագահն է նստած։

«Ես հոյակապ հարաբերություններ ունեմ ԱՆգելա Մերկելի հետ, բայց սուտասան լրատվամիջոցները ցույց են տալիս բանակցային գործընթացի միայն վատ լուսանկարները, որտեղ ես պահանջում եմ բաներ, որոնց մասին չէր խնդրի ԱՄՆ որեւէ նախագահ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

«У меня отличные отношения с Ангелой Меркель, но лживые СМИ показывают только плохие фотографии переговорного процесса (подразумевающие гнев), где я требую вещей, о которых не попросил бы ни один другой президент США!» — написал американский лидер.        

Թրամփի այս գրառումն ուղեկցված է այդ հանդիպման այլ լուսանկարներով, որտեղ Մերկելի ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմքերին երեւում է ժպիտ։

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը եւս մի քանի լուսանկար է հրապարակել «Մեծ յոթյակի» գագաթաժողովից, որտեղ ինքը սեղմում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ձեռքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ