Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 16-ին, մեկնում է Արցախի Հանրապետություն: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Նիկոլ Փաշինյանի այցը մեկօրյա է: Օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի ավելի ուշ: