News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում հունիսի 15-ին կրակել են տներից մեկի ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 18,10-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ:

Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կարեն Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ