News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում 101 տարեկանում մահացել է խորհրդային հնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի պալեոլիթի բաժնի առաջատար մասնագետ Վասիլի Լյուբինը, հայտնում է «Ռուսարմինֆոն»։

1958-ին Վասիլի Լյուբինը հայ հնագետ Բալյանի հետ միասին բացահայտել է հայկական պալեոլիթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Ջրաբեր  արհեստանոցը, Քայլիկ, Վերին Թալին, Գիլիկ կացարանները։

«Ես պեղումներ եմ կատարել Հայաստանում, որտեղ մենք գտել ենք մոտ երկու միլիոն տարի առաջ ապրող մարդու կացարաններ։ 10-12 մետր խորության վրա մենք հայտնաբերել ենք հազարավոր աշխատանքային գործիքներ։ Այդ վայրը՝ աշխարհի ամենահին վայրերից մեկն է»,- պատմել է Լյուբինը ՌԻԱ Նովոստիին իր հարյուրամյակի նախօրեին տված հարցազրույցում։

Բացի Հայաստանում պեղումներ կատարելուց Վասիլի Լյուբինը զբաղվել է հնագիտական հետազոտություններով Կովկասում, Աֆրիկայում, Թուրքմենստանում ու Ուրալում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ