News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից ներկրվող յոդաջրածնաթթու պարունակող արտադրանքի նկատմամբ ժամանակավոր հակադեմփինգային միջոցներ կիրառելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի առեւտրի նախարարությունը:

Նախնական տեղեկություններով՝ ամերիկյան եւ ճապոնական ընկերությունները չինական շուկա նվազեցված գնով ապրանքներ, արդյունքում «զգալի վնաս է հասցվել հայրենական արտադրանքին»:

Հաղորդվում է, որ հակադեմփինգային տուրքերի դրույքաչափն այդ ապրանքատեսակի համար կազմելու է 41.1%-118.8% եւ սահմանվելու է յուրաքանչյուր կոնկրետ ընկերության համար: Միջոցներն ուժի մեջ են մտնելու հուլիսի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ