News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կրկնակի կրճատել է ԱՄՆ պետական արժեթղթերում իր ներդրումների ծավալը: Այս մասին նշված է ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում, փոխանցում է DW-ն: 

Այսպես, եթե 2018 թվականի մարտին ներդրումների ծավալը հասնում էր 96,1 մլրդ դոլարի (82,6 մլրդ եվրո), ապա արդեն մեկ ամիս հետո այն կրճատվել է 47,4 մլրդ դոլարով (40,7 մլրդ եվրո): 48,7 մլրդ դոլար (41,9 մլրդ եվրո) ներդրումների փաթեթով ՌԴ-ն 33 երկրների թվում 22-րդն էր:

2016 թվականի դեկտեմբերից, փաստացի Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, մինչեւ 2017-ի հուլիս ԱՄՆ պետական արժեթղթերում ռուսական ներդրումներն անընդհատ աճել են: 2017-ի մայիսի դրությամբ՝ դրանց ծավալը կազմել է 108,7 մլրդ դոլար (93,5 մլրդ եվրո):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ