News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկաններն անտառահատման հերթական դեպքն են բացահայտել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, ըստ որի հունիսի 13-ին Եղեգնուտի անտառտնտեսության անտառպետության թիվ 4 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 19 հատ տարբեր տեսակի ծառեր /1 բոխենի, 15 հաճարենի, 1 ուռենի, 2 թեղի/:

Արձանագրության մեջ նշված է եղել նաև, որ տվյալ տարածքում ծանր թրթուռավոր տեխնիկայի միջոցով կառուցվել է շուրջ 350 մետր երկարությամբ, 3-4 մետր լայնքով անօրինական անտառմիջյան ճանապարհ, որի հետևանքով վնասվել են ծառեր, թփեր և այլ բուսականություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին է ներկայացել Աշոտ Ս.-ն: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ շուրջ 4 ամիս առաջ Գուգարք գյուղին հարակից անտառի, «Պուճուր սար» կոչվող հանդամասի՝ նշված պահաբաժնից, իր բենզասղոցով ապօրինի հատել է շուրջ 10 խ/մ ծավալով, 6 հատ տարբեր տեսակի և տ/մ-ի ծառեր, որոնք հաջորդող մի քանի օրերի ընթացքում Հարություն Շ.-ի օգնությամբ, իրեն պատկանող «Ուազ» մեքենայով տեղափոխել է իրենց տան բակ և 1խ/մ-ը շուրջ 10.000 դրամով վաճառել է անծանոթի: Նա նշել է նաև, որ փայտանյութը վաճառելուց մոտ մեկ ամիս հետո, ինչպես նաև շուրջ մեկ ամիս առաջ, նույն կերպ, նշված պահաբաժնից, իր բենզասղոցով ապօրինի հատել է համապատասխանաբար 6 և 7 հատ տարբեր տեսակի ու տ/մ-ի՝ յուրաքանչյուրը շուրջ 10 խ/մ ծավալի ծառեր, որոնք դեպքերին հաջորդող օրերին կրկին Հարություն Շ.-ի հետ, իրեն պատկանող մեքենայով տեղափոխել է իրենց տան բակ և 1խ/մ-ը շուրջ 10.000 դրամով վաճառել անծանոթի:

Նա նշել է նաև, որ վերոհիշյալ պահաբաժնի անտառմիջյան ճանապարհը հարթեցրել և վերանորոգել է ազգությամբ ռուս մի անձ, իրեն պատկանող թրթուռավոր տրակտորով՝ իր պատվերով, որի դիմաց ինքը այդ անձին տվել է 30 լիտր դիզելային վառելիք և 10.000 դրամ:

Հանցագործության գործիք բենզասղոցը վերցվել է:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ