News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սկսել է հետաքննություն Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ «Եկատերինբուրգ Արենա» մարզադաշտում Եգիպտոս- Ուրուգվայ հանդիպման ժամանակ հազարավոր դատարկ տեղերի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է The Telegraph թերթը։

«Մենք կարող ենք հաստատել, որ 32 278 տոմս է վաճառվել Եկատերինբուրգում Եգիպտոսի ու Ուրուգվայի հավաքականների միջեւ հանդիպման համար։ Մարզադաշտի տարողունակությունը կազմում է 33 061 տեղ։ Այն, որ ներկա մարզասերների քանակը չի համընկել վաճառված տոմսերի քանակին, կարող է բացատրվել տարբեր հանգամանքներով։ Հիմա ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է դրանք»,- մեջբերել է պարբերականը ՖԻՖԱ-ի ներկայացուցչին։

The Guardian թերթը գրում է, որ այդ պատճառներից մեկը կարող էր լինել մարզասերների անձնագրերի ստացման հետ կապված խնդիրը, որը կապակցված է դրանց տրամադրման կենտրոններում երկար հերթերով։ Բացի դրանից, անմիջապես հանդիպմանը ներկա գտնվել հնարավոր էր միայն հատուկ թղթե թեւնոց ձեռք բերելու դեպքում, որի համար նույնպես պետք էր երկար հերթ կանգնել։

The Telegraph-ի վարկածով՝ մարզադաշտում դատարկ կարող էր մնալ  նաև «հովանավորչական» տեղերի մի մասը, որոնք տրամադրվել են հանդիպման անցկացման ֆինանսական աջակցության դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ