News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնում զգալի չափերի յուրացման դեպք է արձանագրել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 15-ին պարզվել է, որ Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկել է իր ծանոթ և մտերիմ անձանց, որոնք փաստացի չհաճախելով նախատեսված դասընթացներին` ստացել են իրենց անվամբ դուրս գրված կրթաթոշակի գումարները:

Տնօրենը 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հունվարը, ծրագրում ընդգրկել է երեք քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել դասընթացներին, սակայն ստացել են 55.000-ական դրամ կրթաթոշակներ, իսկ պետական բյուջեից նշված անձանց համար դասընթացներ կազմակերպելու նպատակով նախատեսվել և դուրս է գրվել ևս 55.000-ական դրամ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Միաժամանակ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում նշված ծրագրում փաստաթղթեր կեղծելու եղանակով ընդգրկվել է ևս երկու քաղաքացի, ովքեր այդ մասին տեղյակ չեն եղել, իսկ նրանց անվամբ նախատեսված և դուրս գրված ընդհանուր` 220.000 դրամը յուրացվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ