News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնացի լուսանկարիչ Կացուձի Աբեի տանը բրիտանական The Beatles խմբի՝ նախկինում անհայտ 60 լուսանկար են գտել: Դրանք ներկայացնում են 1966 թվականի հունիսից հուլիս Ճապոնիայում խմբի համերգային շրջագայությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK-ը:

Կացուձի Աբեն աշխատել է ջազ եւ փոփ երաժիշտների հետ: 10 տարի առաջ նա մահացել է: Լուսանկարներով եւ ժապավեններով փաթեթը գտել են նրա տանը:

Լուսանկարների միջոցով կարելի է հետեւել, թե ինչպես են անցել խմբի համերգները Ճապոնիայում՝ Հանեդա օդանավակայան ժամանումից սկսած: Փորձագետների կարծիքով՝ առանձնակի արժեք են ներկայացնում Տոկիոյում 1966թ. հուլիսի 2-ին The Beatles-ի եզրափակիչ համերգից լուսանկարները: Դրա ձայնագրությունը չի պահպանվել, մինչեւ հիմա լուսանկարներ նույնպես, փաստորեն, չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ