News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԶՈՒ-ն ծառայության ընթացքում զինծառայողին ամեն ինչով բավարարում է, տնից ուղարկելու անհրաժեշտություն չի զգացվում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ զինված ուժերում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի ու իրային միջոցների ցուցադրության ժամանակ ասել է ՊՆ ԶՈՒ թիկունքի պետ գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը:

«Մենք տրամադրում ենք մինիմալից ավելի, որը բավարար է զինծառայողին ծառայության ընթացքում ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորներն ապահովված լինեն»,- ասաց նա:

Պատասխանելով անդրավարտիքների մասով բարձրաձայնվող խնդիրներին՝ Նորայր Յոլչյանն արձագանքեց. «Զինվորները չեն ցանկանում լվացած անդրավարտիքներ հագնել եւ նորն են պահանջում: Խնդիրը լուծելու համար զորամասերում այս տարի 450 լվացքի մեքենաներ են տեղադրվելու, իսկ զինվորներին անհատական լվացքի պարկեր են տրամադրվելու, որոնցում իրենց անձնական իրերը կարող են լվանալ»:

Զինված ուժերի թինկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ սննդամթերքը փորձաքննության է ենթարկվում եւ մրցույթի արդյունքներում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքում, ամեն ինչ թափանցիկ է անցկացվում։

«Զինծառայողներին հատկացվող սննդամթերքը 2 լաբորատորիաների կողմից ենթարկվում է փորձաքննության եւ միայն դրանց պատասխաններից հետո է սննդամթերքը հատկացվում զինծառայողներին: Սա նշանակում է, որ սննդամթերքն անվտանգ է»,- ասել է գնդապետը:

Նշենք, որ քաղաքացիների համար կազմակերպվել էր նաեւ ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հյուրասիրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ