News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի բոլոր քաղաքներում կտարածվե՞ն արդյոք թռչող տաքսիները, տնային պայմաններում ինչպե՞ս պատրաստել հրթիռ եւ այն արձակել մերձերկրային ուղեծիր, Facebook-ում ինչպե՞ս հավաքել 350 հազար ստորագրություն, ինչպե՞ս ներգրավել վենչուրային ներդրումներ եւ ծրագրավորման, արհեստական ինտելեկտի ոլորտում դառնալ զիլ սթարթափ: Այս արդիական հարցերին կպատասխանեն 10-րդ BarCamp Yerevan 2018 (չ)համաժողովի մասնակիցները, որը Երեւանում մեկնարկել է հունիսի 16-ին (Հայաստանի Ամերիկյան համալսարան):

(Չ)համաժողովի անցկացման նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում (ՏՀՏ) նոր կապերի հաստատումը: Այս նպատակով BarCamp Yerevan-ն արդեն 10-րդ տարին անընդմեջ մեկտեղում է հազարավոր ՏՏ մասնագետների: 5-րդ տարին անընմեջ BarCamp Yerevan (չ)համաժողովի գլխավոր հովանավորն է Ucom ընկերությունը:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնային ուղղություններից մեկն է օժանդակությունը կրթությանը, ՏՏ ոլորտին եւ ինժեներական մտածողությանը:  BarCamp Yerevan-ը հարթակ է, որտեղ բացարձակապես բոլորը հնարավորություն ունեն կիսվելու իրենց ընդունակություններով, հմտություններով եւ ձեռք բերած արդյունքներով ու նորարարություններով: Սա մյուսներին տալիս է նորովի մտածելու եւ նոր ձոեռքբերումները գրանցելու հնարավորություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«BarCamp (չ)համաժողովը ինքնաբուխ, չկազմակերպված բնույթ ունի. մասնակցելու համար մարդիկ կարող են ուղղակի գալ այստեղ եւ գրանցել իրենց անունը հանդես եկողների ցուցակում: Մասնակցում են ՏՏ, մարքեթինգի եւ մեդիա ոլորտների մասնագետներ»,- ասաց դիտորդ եւ BarCamp Yerevan 2018-ի կազմակերպիչներից մեկը՝ Արթուր Պապյանը:

Դրանից զատ, հրավիրված են միջազգային մասնագետներ, որոնք կխոսեն ապագայի տրանսպորտի, էլեկտրամոտոցիկլետների, թռչող ավտոմեքենաների, հրթիռների մասին, որոնք թռիչքներ են կատարում փոքր ուղեծրով: Այլ մասնագետներ կպատմեն JavaScript-ի կամ ծրագավորման այլ արդիական խնդիրների մասին, իսկ Ucom ընկերության գլխավոր տնօրենը կպատմի ցանցային տեխնոլոգիաների մասին:

«BarCamp-ի միջոցով մեկ օրում կարող են անցնել մինչեւ 2 հազար մարդիկ: Այն ՏՏ մասնագետների հանդիպման ամենամեծ ինտերակտիվ հարթակն է: Մասնագետներից շատերը ծանոթացել են եւ հետագայում իրենց նախագծերը մշակել BarCamp-а-ի շրջանակում»,- նշեց Արթուր Պապյանը:

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտում հայ մասնագետները եւս ապշեցուցիչ ձեռքբերումներ են գրանցում, ինչի մասին են վկայում այնպիսի նախագծերը, ինչպիսին են՝ Menu. Am-ը, GG taxi-ն, ONEX.AM-ը, Pixart-ը,  Jumag-ը:

«Մարդիկ ֆանտաստիկ բաներ են անում՝ Երեւանում նստած եւ արտադրանք ստեղծելով, որոնց օգտատերերը գերազանցում են Հայաստանի բնակչությանը: Իրականում ՏՏ ոլորտում Հայաստանն աննախադեպ աճ է գրանցում, որն իր հետեւից է տանում ամբողջ տնտեսությունը»,- ասաց Արթուր Պապյանը:

«Վերջին 2 տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտը լուրջ որակական փոփոխություններ է կրել, սա ներքին շուկայում այնքան էլ նկատելի չէ, քանի որ Հայաստանը դարձել է ՏՏ լուծումներ արտահանող: Նախկինում մենք, փաստորեն, նստած էինք աութսորսինգի վրա՝ երկրում թողնելով միայն աշխատավարձը: Սակայն հիմա իրավիճակը փոխվել է. փոխվել է ՏՏ հանրույթի հոգեբանությունը, ՏՏ մասնագետներն ինքնին աշխատում էին արտաքին շուկայի համար՝ չձգտելով շփումների եւ փորձի փոխանակման»,- իր կողմից նշեց BarCamp Yerevan 2018-ի մեկ այլ կազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այսուհանդերձ, անելու աշխատանք կա ՏՏ ոլորտում կրթության որակը բարձրացնելու եւ խոշոր ներդրողների ներգրավելու ուղղությամբ, այս ոլորտը մշտապես վենչուրային ներդրումների կարիք ունի:

BarCamp Yerevan 2018 (չ)համաժողովին կմասնակցեն մեծ թվով միջազգային մասնագետներ: Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական ինտելեկտի, Դանիլ Տոնկոպիյը՝ ապագա տրանսպորտի, Եվգենի Կալուժնինը՝ ոչ մեծ հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների եւ խելացի քաղաքների, Գրեգորի Պետրովը եւ Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման, որոնողական համակարգերի խնդիրների, Ջոել Բերքը՝ e-Residency-ի մասին: Հանդես կգա նաեւ «Յանդեքս»-ի թիմը, իսկ ամերիկյան Cloudflare գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը:

BarCamp Yerevan 2018-ի շրջանակում սպասվում են առաջատար համաշխարհային ՏՏ մասնագետների մաստեր կլասներ, ՏՀՏ ոլորտի տասնյակ ընկերությունների հետ կազմակերպվել է նաեւ աշխատաշուկա:

BarCamp Yerevan 2018-ի հովանավորներն ու գործընկերներն են նաեւ BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront Armenia, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները: BarCamp Yerevan 2018-ը կտեւի մինչեւ հունիսի 17-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ