News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հորդորում է ավելի չլարել իրավիճակը քաղաքում եւ նստել «հաշտության նստարանին»: Այս մասին քաղաքապետն այսօր` հունիսի 16-ին ասել է լրագրողներին:

«Ես հիմա եթե փորձեմ հակառակ մեղադրանքներ հնչեցնել, ապա կստացվի, որ ես եմ սադրում, փորձեմ նաեւ զսպել այդ մեղադրանքները: Մեր քաղաքում արդեն երկար տարիներ տեղադրված է հաշտության նստարան, պարոն Արթուր Թումանյան, պարոն Հակոբ Հակոբյան, Ստեփան Աբգարյան, դուք էջմիածնեցիներ եք, խնդրեմ, եկեք հաշտության: Սա հոգեւոր կենտրոն է, չի կարելի թույլ տալ, սրել, սադրել, հասցնել Մարտի 1-ին: Չի՛ կարելի, 2 կողմն էլ ժողովուրդ կա: Հասկացանք՝ նույն քաղաքապետ ընտրելուց ինձ չի ընտրել 3.000 մարդ, ընտրել է 12.000 մարդ, էս 3.000-ը չեն ընդունում ինձ, դա նորմալ է: Բայց էդ մարդիկ դիմել են, օգնել եմ, այո, ճանաչում եմ մեծ մասին: Էդ մարդն ասում ա՝ ինձ չի ընտրել, բայց էդ մարդու տեղեկանքը տալիս եմ ժամանակին եւ անկախ նրանից՝ ինձ սիրում են, թե չեն սիրում»,- ասաց քաղաքապետը:

Կարեն Գրիգորյանը նշեց, որ իր հասցեին 20 տարվա մեղադրանքներ են հնչեցնում, այնինչ ինքն այդ ժամանակ չի պաշտոնավարել, իսկ իր դեմ բողոքներ են ներկայացնողներին խորհուրդ տվեց սպասել:

«Ժողովուրդ, դիմել ես՝ սպասի, ասում եք՝ վստահում եք ժողովրդի քվեով ձեւավորված կառավարությանը, է՝ խնդրեմ, դիմել եք ստուգումներ անելու, կլինեն խախտումներ, պատասխան կտամ: Լավ հիշեք, ինչքան ես իմ սխալների համար պատասխան կտամ, էնքան էլ` դուք: Ժողովրդի խոսքով ասած՝ սա մի գոլանի ֆուտբոլ չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ դաբրոներ գոյություն չունեն, մի դաբրո կա՝ դա ժողովրդի դաբրոն է, ուրիշ բաներ գոյություն չունեն, չկան արտոնյալներ եւ չեն էլ լինելու, ցույց տվեք, որ սիրում եք ձեր քաղաքը»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ