News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից հնդկական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացման մասին որոշմանն ի պատասխան  Նյու Դելին չեղյալ է հայտարարում ամերիկյան 30 ապրանքների ներմուծման արտոնյալ սակագները: The Indian Express-ը հաղորդում է, որ  Հնդկաստանն այս մասին տեղեկացրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

«Հնդկաստանը կցանկանար նշել, որ ամերիկյան ապրանքների մաքսային արտոնությունների չեղյալ հայտարարելուց ստացված գումարը կհամապատասխանի այն գումարին, որին հանգեցրել են ԱՄՆ-ի կիրառած միջոցառումները», - նշված է ԱՀԿ-ին ուղղված ծանուցման մեջ:

ԶԼՄ-ների տվյալներով, ներկրման մաքսատուրքերը,  կբարձրացվեն  ավելի քան 800 խորանարդ սմ ունեցող շարժիչներով մոտոցիկլների համար՝ 50 տոկոսով: Կբարձրացվեն նաեւ բորաթթվի, որոշ մետաղական իրերի, ոսպի եւ այլ ապրանքների մաքսատուրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ