News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Change.org կայքում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ստորագրահավաք է հայտնվել:

Այն տեղադրել է «Ռուսաստանի աշխատանքի համադաշնություն» համառուսաստանյան արհմիությունների միությունը: Հրապարակման պահին միջնորդությունը ստորագրել է 740.363 մարդ: Հեղինակները նպատակ ունեն մեկ միլիոն ստորագրության հասնել, հաղորդում է Vedomosti- ն:

Ստորագրահավաքը հասցեագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, ինչպես նաեւ Պետդումայի եւ Դաշնության խորհրդի խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինին եւ Վալենտինա Մատվիենկոյին:

«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներս, անկախ արհմիությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կարծում ենք, որ այսօր Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու հիմքեր չկան, իսկ կենսաթոշակային հիմնադրամի դեֆիցիտի եւ ֆինանսավորման խնդիրները կարող են լուծվել այլ կերպ», - ասվում է տորագրահավաի տեքստում:

Կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծը քննարկվել եւ հաստատվել է հունիսի 14-ին կայացած կառավարության նիստում: Փաստաթղթի համաձայն, տղամարդկանց կենսաթոշակային տարիքը նախատեսվում է մինչեւ 2028 թվականը 60-ից մինչեւ 65 տարի, իսկ կանանց համար մինչեւ 2034 թվականը 55-ից մինչեւ 63 տարի դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ