News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արեւելյան հատվածի պաշտպանական դիրքեր:

Վարչապետի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Վարչապետ Փաշինյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների եւ հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար եւ մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:

Նշենք, որ վարչապետին եւ Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լեւոն Մնացականյանը, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ