News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018 թվականի ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 31-ն ԱՄՆ-ն հատուկ կենտրոններում կամ ընտանիքներում է տեղավորել 1995 անչափահաս միգրանտների, որոնք փորձել են ծնողների հետ անօրինական հատել երկրի սահմանը: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին գործերի նախարարությանը:

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ անչափահաս անօրինական միգրանտներին ծնողների հետ չեն թողնում, գրում է Süddeutsche Zeitung-ը: Սակայն նորածիններին արգելվում է բաժանել մայրերից:

2018 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց անօրինական միգրանտների հանդեպ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության մասին: Մասնավորապես, մեկուկես ամսվա ընթացքում՝ ապրիլի կեսերից մինչեւ մայիս, Մեքսիկայի հետ սահմանին անօրինական միգրանտների 1940 ընտանիք է ձերբակալվել:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր թեման էր, եւ նախագահն առաջարկել է այդ գիծը շարունակել նաեւ որպես Սպիտակ տան ղեկավար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ