News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրիան Գերմանիայի կառավարությունից բացատրություններ է սպասում Ավստրիայի Հանրապետության տարածքում գերմանական հետախուզության լրտեսության մասին լուրերի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բարեկամ երկրների միջեւ լրտեսությունն անընդունելի է եւ կարող է կասկածի տակ դնել համագործակցությունը: Մենք գերմանական կառավարությունից բացատրություններ ենք սպասում», - Վիեննայում կայացած հատուկ ասուլիսում ասել է Վան դեր Բելենը:

Ավելի վաղ ավստրիական Profil ամսագիրը հաղորդել էր, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը լրտեսել է Ավստրիայի կառավարության հաղորդակցային ցանցերին, միջազգային կազմակերպություններին, որոնց գլխամասային գրասենյակները Վիեննայում են եւ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ