News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում այսօր՝ հունիսի 16-ին, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:

Վարչապետի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ ողջունում ու կարեւորում է իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու   Բակո Սահակյանի պատրաստակամությունը: 

«Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են բանակաշինության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարեւորելով փորձի փոխանակումը եւ ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ